Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսական հեռուստաեթերի մարած աստղ Սոլովյովը իրեն իրավունք է վերապահել հոխորտալ Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա` օրինակ բերելով Ուկրաինայում իրենց կողմից հրահրված պատերազմը։
Հույս ունեմ, որ ՌԴ-ում կգտնվի ադեկվատ մեկը, ով կհուշի մարած աստղին, որ ցանկանալը դա դեռ ձեռք բերել չէ, և որ իրենք դեռևս Ուկրաինայում չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը։
Խորհուրդ կտամ իր վրա ուշադրություն հրավիրելու այլ թեմա փնտրի և ստիպված համակերպվի Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության, հայ ժողովրդի ընտրության և իր ներկան ու ապագան կառուցելու հաստատակամության հետ»։