Շունը հաչում է, քարավանը` գնում․ շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր և հայրենակից Սոլովյովն է․ Ռուբինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Շունը հաչում է, քարավանը` գնում:


Շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր և հայրենակից Սոլովյովն է, իսկ քարավանը` մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն և զարգացում»։