Չէի ուզում փակագծերը բացել, բայց ասեմ՝ դա շրջադարձ էր. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ ՀԱԵ խնդիրների և «ֆեյքերեցների գնդի» մասին

Բարդուղիմեոս քհն․ Հակոբյանը Freenews-ի եթերում նշել է, որ իր մտահոգությունները տարիներով էին կուտակվել, ու որոշեց միանալ ՀԱԵ բարենորոգմանը: 


Նա խոսել է եկեղեցու ներսում այլախոհության հանդեպ անհանդուրժողականության, միմյանց վատաբանելու ու ընդհ․ անմիաբանության մասին: 


Ի թիվս այլ խնդրահարույց հարցերի՝ քահանան անդրադարձել է նաև ՀԱԵ ներսում գործող ու հոգևորականների կողմից օգտարկվող հակաիշխանական «ֆեյքերի» խմբին, որի առնչությամբ շոշափվել էր նաև իր անունը: Հակոբյանը պարզաբանել է, որ իրեն կանչել են Մայր աթոռ, որտեղ պարզ է դարձել, որ ՀԱԵ-ն ակտիվորեն պատաստվում է գալիք ընտրություններին․ «Պետք է թողնեինք մեր հոգևոր գործառույթներն ու զբաղվեինք հակաիշխանական քարոզով: 


Ինձ համար դա անընդունելի էր, ու իմ բողոքն արտահայտեցի Նավասարդ սրբազանին, նա փորձեց ինձ տարհամոզել, բայց ապարդյուն: Արդյունքում ստացա «նիկոլական» պիտակը, հետո մամուլում եղավ արտահոսք»: Նման արտահոսքերն, ըստ հոգևորականի, ինչ-որ տեղից են հստակ կառավարվում․ «Անընդունելի է, երբ մեր գործը թողած՝ անցնենք քաղաքական հարցերի»: