ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս
Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վիճակագրություն՝ պարզ թվերով.
2025թ. 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից
վճարվել է ընդհանուր՝ 8,636 մլրդ ՀՀ դրամի հարկեր եւ տուրքեր. նախորդ տարվա նույն
ժամանակաշրջանի համեմատ՝ շուրջ 3,4մլրդ ՀՀ դրամով կամ մոտ 63,7%-ով ավելի։
2024թ. նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ի վճարած
հարկ ու տուրքերի հանրագումարը կազմել է՝ շուրջ 5,277 մլրդ ՀՀ դրամ։
📌2025թ. 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից իր աշխատակիցներին
վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումները կազմում են՝ 9,547 մլրդ ՀՀ դրամ
(առանց եկամտային հարկի). նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 744
մլն ՀՀ դրամով կամ մոտ 8,5%-ով ավելի։
2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ի վճարած
աշխատավարձի գծով բոլոր վճարումները կազմել են՝ շուրջ 8,803 մլրդ ՀՀ դրամ։
Ընդ որում, 2025թ. 2-րդ կիսամյակի ընթացքում
ՀԷՑ-ի կողմից վճարված՝ թե՛ հարկ ու տուրքերը, եւ թե՛ աշխատավարձի գծով բոլոր
վճարումները (ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի նախաձեռնման եւ Ժամանակավոր կառավարչի
նշանակումից հետո) էապես գերազանցել են նաեւ 2025թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներին։
Այդ շրջանում վճարվել է շուրջ 7,359 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ եւ տուրքեր, իսկ
վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումների հանրագումարը կազմել է՝ շուրջ 8,238
մլրդ ՀՀ դրամ։
ՀԷՑ-ն
այլեւս ծառայում է մեր ժողովրդին։