ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու
ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան:
ՀՀ-ն հստակորեն պահպանում է.
օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված
ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ
և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝
համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային
վերահսկողության իրավազորությունը,
հարկերի, մաքսային տուրքերի
և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
ՀՀ ինքնիշխան տարածքում
բոլոր հատվածներ հասանելիությունը,
ՀՀ ինքնիշխան տարածքում
տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։