«Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ». Դավիթ Դանիելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է 


Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին։ Առանձնացրել եմ մի քանի կարևոր կետեր, որոնք ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններն են․


ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26% մասնաբաժինը՝ Հայաստանին։ Նման հարաբերակցությունը պայմանավորված է նախատեսվող ներդրումներով, որոնք իրականացվելու են ԱՄՆ կողմից։


Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։


ՀՀ-ն տրամադրում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը կառուցապատման իրավունք երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների, թվային ենթակառուցվածքների, օպտիկամանրաթելային ցանցերի,աջակցող ենթակառուցվածքների համար։


Նախատեսված ծրագրի իրականացման պարագայում Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ, միջազգային հստակ երաշխիքներով: