Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։», - ստել է Նարեկ Կարապետյանը։
Բացի սուտ լինելուց, սա նաև շատ զվարճալի է։
Նարեկ Կարապետյանը համարում է, որ Թուրքիան Հայաստանում ընտրողների կարծիքի վրա կարող է ունենալ դրական ազդեցություն հրապարակային հայտարարությամբ։ Կարծես Թուրքիան ասենք Ֆրանսիան է։
Իսկ ի՞նչ է ասել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրականում։ Որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գալիք ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջատար է։ Մի բան, որ պարբերաբար ցույց են տալիս նույնիսկ ընդդիմության հրապարակած «սոցիոլոգիական հարցումները»։