Նարեկ ջան, ի տարբերություն ձերոնց, մարդիկ հայերեն կարդալ գիտեն ու կիրառում են նաև Google Translate. Խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:


«Նարեկ ջան, ի տարբերություն ձերոնց Հայաստանի քաղաքացիները հայերեն կարդալ գիտեն, կարողանում են օգտագործել նաև Google Translate:


Իսկ ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը: Ասել է, որ տարածաշրջանում կայունության և բարգավաճման գործընթացում Հայաստանի վարչապետի ունեցած կառուցողական դերին իսկապես աջակցում են»,- գրել է Խանդանյանը և հրապարակել Կարապետյանի հայտարարության տեսապատճեն: