Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա կարևորագույն լուրերի ֆոնին մի տեսակ լռություն է առավոտից երեկո Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին «խիստ մտահոգվող» ընդդիմադիրների սոցցանցերի տիրույթում։
Չեն խոսում նաև TRIPP ի ուղուն «նույն Զանգեզուրի միջացնքն է» ասողները։ Նույնիսկ չգտան մի խնդրահարույց կետ, որից կարողանան կառչել և իրենց «սուրբ» գործն անել` այն է, վարկաբեկել հայ֊ամերիկյան համաձայնագիրը։
Լավ, որքան կարելի է չսիրել սեփական պետությունը և ապրել իրենց իսկ ստեղծած կեղծիքի մեջ, որ մեր հայրենակիցների և պետության համար այդչափ կարևորագույն գործընթացները սահուն անտեսես կամ փորձես ստվերել ու շեղել ճղճիմ հարցերի մեկնաբանություններով։
Առողջ ընդդիմությու՞ն, չէ, չենք լսել»։