Ընդդիմությունը խեղաթյուրում է Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը և ներկայացնում՝ իբր Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Ընդդիմադիրների ճամբարում խրախճանք է։ Հերթ չտալով տարածում են Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանի խոսքերը։ Բայց մեր ընդդիմությունը ընդդիմություն չէր լինի, եթե դա չաներ խեղաթյուրելով ու կեղծելով։ Լրագրողի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, երկու երկրների միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցին ի պատասխան Ֆիդանը բառացիորեն ասում է․ «Ինչպես գիտեք, Հայաստանում ընտրությունները տեղի են ունենալու հունիսի սկզբին, և դա կարևոր փուլ է լինելու։ Սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։
Թուրքիայի ԱԳ նախարարը՝ «աջակցում ենք այս կառուցողական դերակատարմանը» ասելով, նկատի ունի վարչապետ Փաշինյանի՝ խաղաղության գործընթացում ցուցաբերվող սկզբունքայնությունն ու քայլերը։ Այո՛ Թուրքիան, և ողջ միջազգային հանրությունը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Իսկ ընդդիմությունը փորձում է սա ներկայացնել, կարծես Ֆիդանը Փաշինյանին է աջակցում առաջիկա ընտրություններում։ Բայց հիշենք, որ Ֆիդանը պատասխանում է լրագրողի՝ ոչ թե Հայաստանի ընտրությունների, այլ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին հարցին։