1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի վերջին, մասնավորապես իրենց հաղթանակի դեպքում վարչապետի 1 դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ հայտարարությանը:


«Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակից հայտնում են, թե ընտրություններում հաղթելու դեպքում իրենց վարչապետը կստանա 1 դրամ աշխատավարձ:


Տղերք, դուք հաղթել եք 2008 թվականի ընտրություններին, դուք հաղթել եք 2013 թվականի ընտրություններին, դուք Սերժ Սարգսյանի հետ տարիներ շարունակ իշխանություն եք կիսել մեր երկրում, դուք պատասխանատու եք էդ տարիներին մեր երկրում եղած ալան-թալանի համար:


Հիմա եկել եք ինչ եք առաջարկում, էդ ալան-թալանի շարունակությո՞ւն:


Հաջորդ անգամ 1 դրամ աշխատավարձի մասին նախընտրական կուտը հայտարարելուց հետո կխնդրեմ նաև հայտնել, թե բյուջեից քանի միլիոն դոլար եք պատրաստվում ուտել կոռուպցիոն ճանապարհներով, ինչպես արվում էր Սերժ Սարգսյանի օրոք, երբ դուք իշխանության էիք»,- ասել է նա: