Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան

Ինչպես արդեն հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։


ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հրավերին՝ սոցցանցի իր էջում գրել է․«Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալու «Խաղաղության խորհրդին»»: