Թույլ չենք տալու, որ տոհմիկ կաշառակերները, Հայաստանի ինքնիշանության դահիճները նորից վերադառնան իշխանության․ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՅԴ պատգամավո Արմեն Ռուստամյանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Գյումրի-2 սցենարի վերաբերյալ հայտարարությանը։


Կոնջորյանը հիշեցրել է, թե ինչպես ընդդիմությունը Գյումրիում ունեցավ քաղաքապետ՝ ընդգծելով, որ թույլ չեն տալու, որ տոհմիկ կաշառակերները, Հայաստանի ինքնիշանության դահիճները նորից վերադառնան իշխանության։


«Ես վստահ եմ ու հավատում եմ, որ Հայաստանի ժողովուրդն իր քվեարկությամբ պաշտպանելու է ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և պետականությունը»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է նա։