Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է
Կարևոր ահազանգ եմ ստացել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներից
Առաջիկայում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում Հայաստանի ներսում, որն այս անգամ իրականացվելու է ․․․․ կինոպրեմիերայի տեսքով։
Նախ Ռուսաստանի դաշնությունում հունվարի 29-ից, իսկ հետո Հայաստանում՝ փետրվարի 5-ից պլանավորված է ՙՙԱրարատ 73՚՚ վավերագրական կինոնկարի պրեմիերան։ Ֆիմի պաշտոնական ղեկավարը Վալերի Սահարյան է, թեպետ մեր աղբյուրները պնդում են, որ գաղափարը գալիս է Ռուսաստանի իշխանություններից։ Ըստ ռուսաստանյան մեր իրազեկ աղբյուրների՝ ֆիլմը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ պետական ֆոնդից և դա հստակ է։ Ակնհայտ է, որ չլիներ այս ֆիլմի ու նրա սցենարի պահնջվածություն Կրեմլի կողմից, Ռուսաստանը պետական ֆոնդից երբեք ու երբեք չէր ֆինանսավորի Հայաստանի ու նրա լեգենդար որդիների մասին ֆիլմի ստեղծմանը։
Ֆիլմի համար ընտրվել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոգեշնչման աղբյուր լեգենդար "Արարատ" ֆուտբոլային թիմի 1973-ի տրիումֆը, դրա լեգենդար հեղինակներից Նիկիտա Սիմոնյանը, հստակ իմանալով այդ մեծ հաղթանակի ու բերկրանքի հանդեպ հասարակության կարոտաբաղձությունը և ենթադրվող հետաքրքրվածությունը։
Բայց ամբողջ սյուժեն, համաձայն քաջատեղյակ աղբյուրների, միտված է Ռուսաստանի համար "հայանպաստ" իմիջի ձևավորմանը։ Ռուսաստանի իշխանություններն ու այդ ֆինանսավորումը հաստատած շրջանակները ի նկատի են ունեցել վերջին 5 տարիներին Հայաստանում Ռուսաստանի՝ խայտառակ անկում ունեցած հեղինակությունը, հանրային կարծիքի հարցումներով բարեկամանան երկրների խմբից նրա անցումը ոչ բարեկամական երկրների խումբ, որոշել են հայ ժողովրդի համար նոստալգիկ ու անմոռանալի հաջողության այդ պատմության մեջ հորինել Ռուսաստանի հայամետության թեման ու այն ներկայացնել մեր հանրությանը։
Մասնավորապես, ըստ այդ ֆիլմի սցենարին քաջածանոթ աղբյուրների՝ ֆիլմի նպատակն է ցույց տալ, որ այն ժամանակ Խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը Շերբիցկու գլխավորությամբ Հայաստանի հավաքականին պարտության մատնելու համար նենգ մեթոդների էր դիմում, կուլիսներում քայլեր էր կատարում, բայց Մոսկվան Հայաստանի կողմն էր: Իհարկե, սցենարիստները թքած են ունեցել այդպիսի սյուժեից բխող բանական հարցադրման վրա, թե եթե դա նույնիսկ այդպես է եղել, ինչո՞ւ պետք է խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը սեփական Դինամո Կիևին թողնեին ու գործեին Հայաստանի Արարատի օգտին, սակայն ֆիլմի հետապնդած հաջորդ նապատակը օգտագործված բազմաթիվ դրվագներով ու ֆուտբոլային թեման օգտագործելով հակաուկրաինական տրամադրություններ ստեղծելն է:
Բայց ֆիլմի առավել կարևոր ու անուղղակի ուղերձն է՝ երբ Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ է եղել, ռուս "եղբայրը" կանգնել է կրտսեր "եղբոր" կողքին ու թույլ չի տվել "նենգ պետություններն ու ազգերը" դավադրություններով նրանից խլեն հաղթանակը, կամ Հայաստանը հաղթել է երբ Ռուսաստանի հետ մեկ միութենական պետության մեջ է եղել։
Ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունով ու քաղհասարակությունով զգույշ և ուշադիր պետք է լինենք՝ թույլ չտալու Հայաստանում նման քաղաքական թիրախներ հետապնդող քաղաքական ֆիլմի ցուցադրությունը և պահանջենք ՀՀ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ից մինչև ֆիլմի ցուցադրությունը համոզվել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ ու պատմական փաստերի աղավաղում չի պարունակում, որևէ երկրի դեմ տրամադրություններ ստեղծելուն ուղղված չէ։ Հակառակ դեպքում նման ֆիլմի ցուցադրումը Հայաստանի կինոթատրոններում պետք է արգելվեն և պատիժներ սահմանվեն այն մասնավոր կինոդահլիճների հանդեպ, ովքեր գիտակցաբար կդառնան նման հիբրիդային գրոհի "հեռարձակողը"։
Խրախուսվում է սույն մտահոգության ու տեղեկատվության լայն տարածումը։ Պատրաստ ենք բոլոր շահագրգիռ անձանց հետ քննարկել մեր համաքաղաքացիական վերաբերմունքի արտահայտման ձևերը։
