Կարեն Կարապետյանը միտումնավոր երկար բացակայել է Հայաստանից, որպեսզի չկարողանա դառնա Տաշիր Սամոյի վարչապետացուն

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի խմբակը հայտնեց, որ այս տարվա հունվարին կհայտնեն, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, սակայն երեկ արդեն հայտարարեցին, որ թեկնածուի անունը կհայտնեն փետրվարի 12-ին:


Խնդիրը նրանումն է, որ Տաշիր Սամոն ու նրա մանկապատանեկան խմբակը չեն կարողանում վարչապետի թեկնածու գտնել: Տևական ժամանակ քննարկվում էր, որ նրանց թեկնածուն լինելու է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս միտումնավոր տևական ժամանակ բացակայել է Հայաստանից, խախտել է  6 ամիս ռեզիդենտ լինելու, Հայաստանում ապրելու ցենզը և ըստ օրենքի չի կարող լինել վարչապետի թեկնածու:


Ընդ որում, Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ պահպանել է 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը, սակայն վերջերս միտումնավոր խախտել է, որպեսզի անհաղթահարելի խոչընդոտ ձեւավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը: Լավ հասկանալով, որ շանս չունի` այս կերպ Կարեն Կարապետյանը խուսափել է Տաշիր Սամոյի վարչապետացուն դառնալուց: