Ինչով է պայմանավորված ոսկու գնի թանկացումը․ Ֆինանսների նախարարի պարզաբանումը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ամփոփելով 2025 թվականի աշխատանքները՝ անդրադարձել է, թե ինչով է պայմանավորված ոսկու գների թանկացումը։


«Չեմ կարող ասել՝ արդյոք ոսկու գինը, որ այդքան է, վաղը ինչպիսին կլինի, վաղը ինչպիսի տատանողականություն կունենա, որովհետև վերջին 1-2 ամսվա ընթացքում այն բավականին բարձրացավ, հետո նորից իջավ: Սա մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ: Իմ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ քանի որ աշխարհում ոսկու հիմնական գնորդները Կենտրոնական բանկերն են, այսինքն՝ սպառողական պահանջարկի մղվող աճ չէ, ապա եթե այլ բան չփոխվի այս վարքագծի մեջ, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն»,- ասել է Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ոսկու գները հերթական ռեկորդն են սահմանում՝ հասնելով մինչև 4800 դոլարի, մինչդեռ տարիներ առաջ այն ընդամենը 2000 դոլար էր: