Կտրիճ Ներսիսյանի սկանդալային որշման հետքերով

Medianews-ը գրում է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 13-ին հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի որոշում է կայացվել փետրվար ամսվա ընթացքում գումարել Եպիսկոպոսական ժողով։ Հայտարարությունից երկու օր անց համացանցում հայտնվեց Կտրիճ Ներսիսյանի եպիսկոպոսներին ուղղված հրավեր-նամակը, ըստ որի փետրվարի 16-19-ը Եպիսկոպոսաց ժողով է հրավիրվում ոչ թե Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայի հեռավոր Սանկտ Պյոլթն քաղաքում։ Սկանդալային որոշումը ևս մեկ անգամ ցնցեց ողջ հայությանը։


Բայցի այն, որ ժողով է գումարվում առանց հստակ օրակարգի, աննախադեպ կերպով այն նախատեսվում է անցկացնել արտերկրում։ Ի դեպ, Կտրիճ Ներսիսյանն անցնող 27 տարում միայն մեկ անգամ է այցելել Ավտրիայի հայ հավատավոր համայնքին, այն էլ 2001թ. նոյեմբեր ամսին։ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելու որոշումը դժվար է բացատրել հոգևոր կամ կազմակերպչական տրամաբանությամբ, այն շատ ավելի կազմակերպչի պատկերացրած «քաղաքական» և կուլիսային հաշվարկ է հիշեցնում։ Այն պայմաններում, երբ արդեն բացահայտվել է, որ Հայ Եկեղեցու բարձրաստիճան եպիսկոպոսներից մեկը՝ Կտրիճի կրտսեր եղբայր Եզրաս սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է, իսկ կաթողիկոսի շուրջ կուտակված են լուրջ, և իր կողմից դեռևս չհերքված մեղադրանքներ, ժողովի վայրի ընտրությունը դառնում է ինքնին խոսուն։ Ավստրիան տարիներ շարունակ հանդես է գալիս որպես «լրտեսական տարածք»՝ շնորհիվ իր չեզոքության և այն հանգամանքի, որ օտարերկրյա հետախուզական գործունեությունը երկար ժամանակ այդ երկրում լիարժեք չի քրեականացվել։


Այստեղ օտար պետությունների, հատկապես ռուսական հետախուզական ցանցերը գործել են գրեթե անպատժելիորեն՝ ստեղծելով անվտանգ միջավայր գաղտնի կապերի և փակ պայմանավորվածությունների համար։ Դե արդեն հասկանում ենք, թե ԿԳԲ գործակալ Կտրիճ և Եզրաս Ներսիսյան եղբայրները որտեղ կարող են անկաշկանդ գործել: Հայտնի է նաև, որ Ավստրիայի Արդարադատության նախարար Ալմա Զադիչը հայտարարել է օրենսդրական բացերը փակելու անհրաժեշտության մասին՝ փաստացի ընդունելով երկրի լրտեսական կենտրոն լինելու իրողությունը։ Այս ամենի լույսի ներքո Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելը չի կարող չընկալվել որպես կարևոր քննարկումները հանրային և ազգային վերահսկողությունից դուրս պահելու փորձ։


Նախատեսվող ժողովը ոչ միայն վարկաբեկում է Հայ Եկեղեցու հեղինակությունը, այլ նաև խորացնում է կասկածը, որ որոշումները կայացվում են ոչ թե եկեղեցու, այլ արտաքին ու գաղտնի շահերի տրամաբանությամբ։ Երևի մյուս ժողովը Կտրիճ Ներսիսյսնը կանցկացնի Մադագասկարի Անտանանարիվու մայրաքաղաքի ջունգլիներում: Ամո՛թ: