Ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ այն, որ կատարում է օրենքով սահմանված հարկային պարտավորությունները․ Ջուլհակյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Ուրեմն ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ այն, որ կատարում է օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Ասում է, որ հենց իր վճարած գումարով թոշակ է ստանալու 20 հազար թոշակառու: Բնականաբար մոռանում է նշել, որ ևս մի քանի հարյուր հազար թոշակառու թոշակ են ստանում բանվորի, էլեկտրամեխանիկի, վարսահարդարի, ուսուցչի, զինծառայողի, եռակցողի, կոշկակարի, դասախոսի, պետծառայողի, նախարարի, մսավաճառի վճարած հարկերից:


Իհարկե մոռանում է նաև նշել, թե քանի անգամ է դիմել և որքան աջակցություն է ստացել պետությունից պետբյուջեի հաշվին: Միայն մեկ ծրագրով ստացել է 105 000 000 դրամ: Մաքսային աջակցության ծրագրերով 3,5 մլրդ դրամի աջակցություն է ստացել: Սույն «հրաշամնուկի» տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք հանգիստ արձանագրել, որ վերջինիս և յուր հորեղբոր պատճառով 72 100 թոշակառու թշակ չի ստացել: Եթե տրամաբանություն, ապա երկաթյա: