ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեկդ էդ երիտասարդին ասեք, որ իրենց ընկերությունների կողմից բյուջե ՓՈԽԱՆՑՎԱԾ հարկերի մի զգալի մասը ԱԱՀ-ն է, որն իրականում վճարում է վերջնական սպառողը (այդ հարկը մտած է ապրանքի ու ծառայության գնի մեջ):
Օրինակ, նույն թոշակառուները, որ վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց, դրա մեջ ԱԱՀ կա, որը փոխանցվում է պետբյուջե՝ որպես ՀԷՑ-ի վճարած հարկ:
Մի զգալի մասն էլ եկամտային հարկն է, որը վճարում են վարձու աշխատողները, իսկ ընկերությունը դա փոխանցում է պետբյուջե՝ որպես հարկային գործակալ:
Պայմանական ասած, իրենց «փայ» հարկը շահութահարկն է, որն էլ իրենց շահույթի 1/5 մասն է:
Լավ եք անում, որ հարկեր եք վճարում՝ կապ չունի ուղղակի կամ անուղղակի: Սակայն դա մարդկանց աչքը մի մտցրեք, ձեր պես տասնյակ հազարավոր ընկերություններ հարկեր են վճարում, ձեր վճարած հարկը մեր ընդհանուր հարկերի ընդամենը մի փոքր մասն է:
Իսկ թե հարկերը ինչի վրա են ծախսվում, ոչ թե դուք եք որոշում, այլ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը՝ պետության շահերից ելնելով:
Ասենք, ոնց կարելի է էդքան ռեսուրսի տիրապետելով՝ էս աստիճան անտաղանդ pr անել: