Արայիկ Հարությունյանը գրառում է արել՝ Սյունիքից և Վայոց ձորից վերադառնալուց հետո

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ Սյունիքից ու Վայոց ձորից վերադառնալուց հետո։


«Վերադառնում եմ Սյունիքից ու Վայոց ձորից:


Առաջ մեկ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել, թե Հայաստանի քանի գյուղ ՈՒՆԻ փողոցային լուսավորություն: Այսօր մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, թե քանի գյուղ ՉՈՒՆԻ փողոցային լուսավորություն»,- սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը: