Մայր Աթոռը վեր է ածվել խենթանոցի. միանձնյա, քմահաճ, կամայական որոշումներով լրիվ բեսպրեդել է դարձել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:


«Մայր Աթոռը վեր է ածել խենթանոցի։ Միանձնյա, քմահաճ, կամայական որոշումներով լրիվ բեսպրեդել ու բարդակ է դարձրել՝ ում ուզում, ինչ հիմքով ուզում կարգալույծ է անում։ Էդպես է ուզում։ Միայն թե չասեք, թե այս բեսպրեդելը մեր Աստծո հետ որևէ առնչություն ունի։


Այս մարդը պետք է հեռանա։


Եկեղեցին պետք է վերադարձվի ՀՀ օրենսդրության դաշտ և հոգևոր սպասավորները պետք է սահմանադրորեն, աշխատանքային և այլ իրավունքների առումով պաշտպանված լինեն ծերունական մառազմից դեստրուկցիայի ու ագրեսիայի գիրկն ընկած ծերունիներից, որոնք արդեն չեն էլ հասկանում, թե ինչ են անում ու ով և ինչպես է նրանց օգտագործում պետության դեմ»,- գրել է Սաֆարյանը: