«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ նախկինում եղե՞լ են դեպքեր, երբ եպիսկոպոսին կարգալույծ են հռչակել, բայց վերջին տասնամյակներում չկա նման դեպք, քանի որ նման բարձրաստիճան հոգևորականի կարգալուծության համար պետք է շատ ծանր խախտումներ լինեն:
Այդ հազվադեպ ու ծանր մեղքեր գործելու դեպքն է արձանագրվել. Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ է հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, քանի որ նա դատարանում վիճարկել է Կտրիճ Ներսիսյանի նախորդ ապօրինի որոշումը, որի համար հիմք էր հանդիսացել Կտրիճ Ներսիսյանի նախորդ ապօրինի կապրիզը...
Իսկ ինչպիսի՞ արարք պետք է արած լինի եպիսկոպոսը, որ կաթողիկոսը նման ծայրահեղ որոշում ընդունի. միգուցե աղմկոտ սիրավե՞պ քեռակնոջ հետ, Ո՛Չ, սա ներում է «մեծահոգի» կաթողիկոսը:
Միգուցե օտար երկրում հավաքագրվելու փաստե՞ր, Ո՛Չ, սա ևս ներում է «մեծահոգի» վեհափառը:
Միգուցե եկեղեցուն պատկանող տների, սուրբ մասունքների նվիրո՞ւմ մերձավորներին. Ո՛Չ, սա ևս ներում է «մեծահոգի» կաթողիկոսը:
Միգուցե տեռորիստական ակտի պլանավորո՞ւմ. Ո՛Չ, սա ևս ներելի է «մեծահոգի» վեհափառի համար:
Միգուցե քրեական հանցագործությո՞ւն. Ո՛Չ, սա ևս ներելի է շատ «մեծահոգի» կաթողիկոսի համար:
Շատ մեծահգին դուրս եկավ...
Գևորգ Սրբազանը շարունակելու է մնալ բարձրաստիճան եկեղեցական և թեմի առաջնորդ, քանի որ «մեծահոգի» անհոգին Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ ու չի կարող կարգալույծ հռչակել որևէ մեկին»։