Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով հայտարարել է, որ խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ է նշանավորել Հայաստանի Հանրապետության ժամանակակից պատմության մեջ. «Խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պետության մեջ։ Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո 2018թ․ ես ինքս քայլեցի մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների կողքին, որոնք լցրեցին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով:
Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը: 2018-ից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ: Հիմա արդեն Հայաստանը մատնանշել է իր ընտրության ուղին, Հայաստանն ընտրել է խաղաղությունը»,-հայտարարել է Միրզոյանը: