«Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է, բայց այնուամենայնիվ, մենք միամիտ չենք, մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն, մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ»։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հիբրիդային հարձակումների հարցին։
«Նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը, ցանկանում են մեզ վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը: Ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար:
Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն: Ես այստեղ կանգնած եմ ասելու՝ նրանք չեն հաջողի, մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ, և մեր դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու վճռականությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած ստվերային գործողություն: Քաղաքացիների կամքը ճշգրիտ պետք է արտացոլվի քվեատուփերում: Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, մեզ համար կարևորագույն իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում»,- ասել է ԱԳ նախարարը: