Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ Բանակի օրվա ուղերձում առկա ձևակերպումներին։


«Բանակի մարտունակությունը Տանզանիայում ոսկու հանքով, հունական կղզում առանձնատնով մսխածներն այսօր հանդգնում են խոսել դրանից։


Զինվորին սոված ու սառած էին պահում, սահմանները կանսերվի կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50․000 դոլարով սատկած առյուծ էին թամբում։


Բանակի մարտունակությունը հակառակ համեմատական էր Քոչարյանի ունեցվածքին, որքան հարստանում էր Քոչարյանը՝ այնքան սոված, սառած ու անպաշտպան էր զինվորը»,- գրել է նա։