Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս անգամ իր քաղաքական մտքի «մաստեր կլասի» ընթացքում Քոչարյանը առավել հաճախ օգտագործեց «խիղճ» բառը՝ որպես օրինակ բերելով սեփական անձի բացառիկ «խղճով լինելը», միաժամանակ կասկածի տակ դնելով այլոց քաղաքական խիղճը։
Թերևս Քոչարյանը իր կառավարման տարիներին խղճի այնպիսի գերդոզավորում էր ստացել, որ փորձեց ամեն տեղ խիղճ «ներդնել»՝ խնամքով , «հաշվենկատ խղճով» և կեղեքելով՝ ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող օբյեկտները բացառիկ խղճի դրսևորմամբ վաճառել օտարին, խիղճ՝ պարտքի դիմաց, կամ գույք՝ խղճի հաշվին։