Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել:
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: