Քաղաքացիակենտրոն լրատվություն
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է, Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության նախարարը կոչ է արել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին:
«Վարժական հավաքները հնարավորություն են նաև մեր ժամկետայինների համար՝ պատրաստությամբ ավելի շատ զբաղվելու համար»,- ասել է նախարարը: