Նռնաձոր-Շվանիձոր ճանապարհի աշխատանքները ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել ավարտել 2026թ. մարտին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և հավելեց, որ այս պահին հնարավոր է այդ ճանապարհով հասնել Նռնաձոր, թեև դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում և խորհուրդ չի տրվում:
«Ցավոք,
Նռնաձորը երբեք Մեղրիին կապող ճանապարհ չի ունեցել, և երթևեկության համար
ճանապարհը նախատեսված է եղել որպես երկաթգիծ, թալանվել է ժամանակին, հիմա այնտեղ
դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցման տարածք: Որքան էլ երկաթուղու տարածքը
թալանված է, մենք դա դիտարկում ենք որպես երկաթուղի»,- ասաց նա:
Նախարարի
խոսքով՝ Նռնաձորի ճանապարհի աշխատանքները արագ տեմպով առաջ են գնում, և այս տարի
1-ին մասի աշխատանքները կավարտվեն: