Համայնքները չենք միավորում կուսակցական իշխանություն վերցնելու համար. միավորվելիք համայնքների մեծ մասում ՔՊ-ն այսօր էլ իշխանություն է

Համայնքների խոշորացման նպատակը արդյունավետ կառավարումն է, և հանրապետության ևս երեք մարզերում դա պլանավորվում է՝ այն տրամաբանաությամբ, ինչ Խոյի և Վաղարշապատի միավորումը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և մանրամասնեց, որ խոսքը Սյունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի մասին է:


«Մեծ համայնքները ֆինանսապես ավելի կայուն են և ավելի լավ կարողություններով: Այդտեղ ավելի մեծ ծավալի աշխատանք է հնարավոր իրականացնել,- նշեց նախարարը և հավելեց, որ պրոցեսը շարունակական է լինելու, քանի որ այն արդյունավետ կառավարման մոդել է:- Կմիավորվեն այնպիսի համայնքներ, որտեղ համայնքների կառավարումը հիմնականում «Քաղաքացիական պայմանագրինն» է, ինչը հստակ ցույց կտա, որ մենք համայնքները չենք միավորում կուսակցական իշխանություն վերցնելու համար, որովհետև հրապարակվելիք ցուցակում կտեսնեք, որ այդ տեղերում «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր էլ իշխանություն է»:


Խուդաթյանը նաև ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ դա նաև կկրճատի ծախսերը: