Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, The Telegraph-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի կողմից փոդքասթի ժամանակ արված արտահայտություններին ու հայտարարություններին, որոնք վերջին օրերին Հայաստանում ամենաքննադատվող թեմաներից են։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այս անդրադարձի վերաբերյալ սոցցանցի իր էջում գրել է․
«Միջազգային մակարդակ են դուրս եկել։ Հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով։ Բրիտանական Դը Թելեգրաֆն էլ նյութ է պատրաստել, որ Հայաստանում սեքսի նախարարություն է բացվելու անբավարարված կանանց բավարարելու համար, առանց իմանալու որ Շպրոտն էլ պարզաբանման նախարարություն է բացել, բայց դե տեսնենք, որ նախարարի պաշտոնը կկպցնի։
Այս ամենի վրա կլացեինք, եթե մեր ապրած ողբերգություններն արցունք թողած լինեին․․․»։