Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսին, որը հրապարակման ենթակա կլինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մեր առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը, և դա նախատեսվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ երբ մարտին տեքստը պատրաստ լինի, կկազմակերպվեն իրազեկման արշավներ։ «Կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել ու ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտավոր ենք հանրության հետ կոմունիկացվել»,- ասել է նա։