Հայաստանն ու Ադրբեջանը լավ իմաստով բավական հեռուն են գնացել հարաբերությունների կարգավորման գործում, նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում և չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում: Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել․ «Մեզ նաև անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում: Դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը, հավելել՝ հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Մոսկվան դաշնակից է և կարևոր է Հայաստանի համար: