Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը «հնարավորություն են տալիս լուծել տրանսպորտային հարցերը» Հարավային Կովկասում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
«2020-2022
թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի
մակարդակով ձեռք բերված բոլոր համաձայնագրերը, մեր կարծիքով, շարունակում են
արդիական մնալ, առաջին հերթին, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և
լոգիստիկ խնդիրները լուծելու համար։
Հայաստանը
պետք է զգալի առավելություններ ստանա այս որոշումներից, և պետք է հեռացվեն բոլոր
խոչընդոտները ամբողջ տարածաշրջանի՝ որպես միասնական ամբողջության, նորմալ գործունեության
համար։ Մոսկվան պատրաստ է դրան»,- ասել է Լավրովը Մոսկվայում Հայաստանի Ազգային
ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա
հավելել է, որ Ռուսաստանը «շահագրգռված է», որ Հայաստանը լինի «ինքնաբավ, ինքնիշխան երկիր»։
Իր
հերթին, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել
խաղաղության գործընթացում։
«Մենք Ադրբեջանի
հետ արդեն բավական հեռու ենք գնացել՝ բառի լավ իմաստով (խաղաղության
գործընթացում), և մեզ մոտ արդեն նշմարվում է իրական խաղաղության պայմանագրի ստորագրումը,
ինչը շատ կարևոր է մեզ համար, կարևոր է ապագայի համար»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։