Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է ․


Հայտնի անեկդոտի հերոսի նման կոկորդիլոս քշողները հիմա էլ ատոմակայանի փորձագետ են դարձել ու գուժում են, թե հասեք, փրկեք, կառավարությունը որոշել է ատոմակայանը փակել։ 


Իսկ իրականում ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման, ինչի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։