Եթե Սրբազանը սխալ է՝ թող դա ապացուցվի բաց, փաստարկված ու արդար քննությամբ, ոչ թե դատարկամիտ հայտարարություններով

Կաթողիկոսի անձնական իրավաբան Արա Զոհրաբյանի հայտարարությունները Գևորգ Սրբազանի վերաբերյալ. պիտակավորում, եւ ոչ թե փաստարկ:Այս մասին հայտնում են ՀԱԵ Բարենորոգման էջից։

 

«Կեղծ տեղեկություն» ասելը հեշտ է, բայց որտե՞ղ են փաստերը, որտե՞ղ են հրապարակված նյութերը, որտե՞ղ է բաց կանոնական քննությունը։ Առանց դրանց՝ այդ մեղադրանքները մնում են պարզապես քարոզչական ձևակերպումներ։

 

Նա «ինքն է հերքում» թեզը նույնպես մանիպուլատիվ է, որը փաստում է Սրբազանի խոսքերի անհերքելիությունը, քանզի ճշմարիտ են։

 

Ամենից հակասականն էլ «հայրաբար վերաբերմունք» ձևակերպումն էեթե վերաբերմունքը հայրական էր, ապա ինչո՞ւ եղավ հետկանչ, սահմանափակումներ և կարգալուծություն՝ ի պատասխան կանոնական արդար պահանջի։

 

Այսպիսով փորձ է արվում հանրային դաշտը լցնել պիտակավորումներով եւ մոլորեցնող խոսույթով։

 

Ճշմարտությունը քննությունից չի վախենում։ Եթե Սրբազանը սխալ է՝ թող դա ապացուցվի բաց, փաստարկված ու արդար քննությամբ, ոչ թե դատարկամիտ հայտարարություններով։