ՀԷՑ-ի հավելագրումները փաստերով. Ինչ պատասխան են տալու բնակիչներին՝ աղքատության մասին խոսող Կարապետյանները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


Սամվել Կարապետյանի եղբորորդին ժամանակ առ ժամանակ խոսում է Շիրակի մարզում աղքատության մակարդակից, հետաքրքիր է այդ մարզում բնակվող մարդկանց աչքերին ինչպե՞ս է նայում, երբ իրենց կառավարման օրոք ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում 14.167 կՎտ/ժ էլեկտրաէներգիա են հավելագրել: 


Իսկ իրենց հայրենի Լոռու մարզի բնակիչներին ի՞նչ պատասխան է տալու «Դեբեդ» մասնաճյուղում արձանագրված 29.701 կՎտ/ժ-ի հավելագրումների համար: 


Արաքս, Գեղամա, Մասիս, այստեղ ևս հավելագրումներ են արվել: Շուրջ 1000 սպառողների իրավունքներ են խախտվել: 


«Դեբեդ» և «Գեղամա» մասնաճյուղերում բազմաթիվ աշխատողներն իրենց լիազորությունները կատարելու փոխարեն մասնաճյուղերի ղեկավարների հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի տարածքում գործունեություն ծավալած այլ կազմակերպությունների համար: 


ՀԷՑ-ին պատկանող տեխնիկան ծառայեցվել է այդ կազմակերպությունների կարիքների համար, որի հետևանքով 13.5 մլն դրամ է վճարվել այդ տեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար: 


Այսինքն այս մարդիկ հանրային ռազմավարական նշանակության օբյեկտի աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի գործունեության հետ չառնչվող կարիքներին: 


Այ սա է այդ մարդկանց ձևը: