Պատմությունից հայտնի է, որ ժողովրդին նվաճելու, ձուլելու ամենակարճ ճանապարհը լեզուն ու գիրը վերացնելն է․ Առաքելյան

Քաղաքագետ  Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տաշիր Սամոյի՝ Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնելու առաջարկին։


Պատմությունից հայտնի է, որ ժողովրդին նվաճելու, ուծացնելու, ձուլելու ամենակարճ ճանապարհը լեզուն ու գիրը վերացնելնելն է։ Հիմա Կարապետյանն առաջարկում է Ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու և սա հայ ժողովրդի ինքնության դեմ ամենամեծ հարվածն է, քանզի հենց լեզուն է մեզ որպես ազգ պահել ու հասցրել մինչև 21-րդ դար։


Ու այս մարդիկ իրենց նեղ բիզնես շահերից ելնելով այսօր պատրաստ են սկսել ազգային լեզուն ու գիրը լիկվիդացնելու գործընթացը։ Նույնիսկ սովետական իշխանություններին դա չի հաջողվել , իսկ այս մարդիկ պատրաստ են դա անել ու եթե գան իշխանության նրանք կչեզոքացնեն ազգային լեզու, կանվանափոխեն եկեղեցին , դե իսկ Հայաստանին էլ սպասում է գուբեռնիայի հեռանկարը։