ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը:


Այս մասին պարզաբանումն «Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ, Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,-նշեցին վարչությունից: