Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին և այդ այցի շուրջ ծավալվող ու շարունակվող քննարկումներին:


«Ընտրությունը շատ պարզ է՝ լինե՞լ աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե՞ քարշ գալ ծայրագավառում:


Ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել: Պոպուլիզմն ընդդիմության կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունելու անկարող ընդդիմությունն ի վիճակի չէ մի օր գալու իշխանության:


Հետևաբար այն գործելաոճը, որ ունի հայաստանյան ընդդիմությունը, հուշում է մի բան՝ առավելագույնը, որ նրանք ուզում են, ծայրագավառ լինելն է»,- գրել է Հարությունյանը