Ինչ՞ է ստացվում. փաստորեն` Ծիծեռնակաբերդը կանգուն է ու բաց այցերի համար, պատմությունից չենք փախչում. Ստեփանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին:


«Ջեյմս Դի Վենսը կնոջ հետ ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդում։

  • Ինչ՞ է ստացվում, փաստորեն` Ծիծեռնակաբերդը կանգուն է, բաց է այցելությունների համար:
  • Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելը մնում է պաշտոնական արարողակարգի մաս:
  • Չենք վախենում արտաբերել Ցեղասպանություն բառն ու չենք հրաժարվել մեր պատմությունից:


  • Սենց էլ անորոշ վիճակ ընդդիմության համար»,- գրել է Ստեփանյանը: