Նիկոլ Փաշինյանը կդասախոսի Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»

Ս․թ․ փետրվարի 25-ին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (PISM) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում» թեմայով դասախոսություն կկարդա։


«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը փոփոխություններ է կրում իր արտաքին քաղաքականության մեջ։ Ռուսաստանի հետ նախկին պաշտոնական դաշինքը, որը պարտադրվել էր հանգամանքների բերումով, աստիճանաբար հավասարակշռվում է Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերով։ Ավելին, Ղարաբաղի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատեցին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Մոտ ապագայում նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների բացում, առևտրի վերսկսում։ Ամերիկյան աջակցությամբ Հայաստանի տարածքում պետք է իրականացվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը՝ ԹՐԻՓՓ-ը։ Այս ծրագրերի և Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ապագան կորոշվի այս տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա վերը նշված մարտահրավերներին և հնարավորություններին, և պատրաստ կլինի պատասխանել լսարանի հարցերին»,- ասված է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։