Քոչարյանի ու 2 օլիգարխների պլանը, որ պետք է կանխենք․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում տեսանյութի միջոցով հայտնել է հետևյալը


«Քոչարյանի թիմի մի մասի՝ Ծառուկյանի ցուցակ տեղափոխվելը և միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարելը ևս մեկ անգամ վկայում են, որ հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Նրանք սրա մասին ուղիղ հայտարարում են, Քոչարյանն է սրա մասին ասել, ռուսաստանցի օլիգարխի թիմն է դրա մասին ասել, և հիմա ծառուկյանենք էլ են միանում սրան։ Պլանը շատ պարզ է՝ երեք ուժով մասնակցել, կարող են ընթացքում ասել, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնել իշխանութունը։ Իհարկե ի տարբերություն Գյումրու սցենարի, մեկ տարբերություն պիտի լինի՝ ըստ իրենց սցենարի. եթե Գյումրիում քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, ապա իրենց՝ Հայաստանում իշխանության գալու դեպքում ոչ ոք կաշառակերության մեղադրանքով  չի ձերբակալվելու, իրենք թույլ չեն տալու իրավապահ մարմիններին անել իրենց աշխատանքը։


Եվ հետևաբար 2026 թիվը դառնում է շատ կարևոր տարի, որովհետև մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը և երկու օլիգարխները՝ ռուսաստանցի օլիգարխը և տեղական օլիգարխը: Մենք չափազանց շատ զոհողությունների ենք գնացել, որպեսզի մեր երկրում արդարություն և խաղաղություն հաստատենք, և հիմա, երբ որ մենք կանգնած ենք դրանք անշրջելի դարձնելու շեմին, չպետք է թույլ տանք, որպեսզի Քոչարյանն ու  երկու օլիգարխները ոտնատակ տան մեր ձեռքբերումները»։