Ճիշտ է ասում Շոյգուն․ եթե իրենցը չլինեն հայկական երկաթգծերը, ուրեմն Քոչարյանին ու Սերժին կասեն, որ քանդեն ու ծախեն, ինչպես հին ու բարի ժամանակներում էր․ վերլուծաբան

Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ճիշտ է ասում Շոյգուն․ եթե իրենցը չլինեն հայկական երկաթգծերը, ուրեմն Քոչարյանին ու Սերժին կասեն, որ քանդեն ու ծախեն այդ երկաթգծերը, ինչպես հին ու բարի ժամանակներում էր։


Մի ժամանակ ամեն բան վաճառվում էր․ հողի տակից հանում ու վաճառում էին ոռոգման ջրի փակ ցանցերը, երկաթգծերը, պարտքի դիմաց՝ «Հայռուսգազարդ»-ի բաժնեմասերը և այսպես շարունակ։ Վաճառվում էին նաև քաղաքացիների ընտրաքվեները, վաճառվում էին կուսակցությունները, վաճառվում էին նաև մարդկային հարաբերությունները․ մի խոսքով՝ ամեն ինչ, ինչ հնարավոր էր։


Հիմա էլ են մտածում, որ ժողովուրդը ժեխ է, խոր անասուն է (իրենց՝ ռուսական էմիսարների բնորոշումն է), և որ կարելի է ամեն բան գնել։ Չգիտեմ, թե քանի տոկոսն է իրեն «խոր անասուն» համարում, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում մեծամասամբ ապրում են մարդիկ, որոնք կարող են թացը չորից տարբերել։