ԱՄՆ-ը Սիրիայում թուրքական ԱԹՍ է ոչնչացրել
Ամերիկյան օդուժի F-16 կործանիչը Սիրիայի տարածքում թուրքական հարվածային անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան զինվորականների տեղակայման վայրից կես կիլոմետր հեռավորության վրա։

«Ռոյթերս»-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ԱԹՍ է ոչնչացնում։

Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ անցած հինգշաբթի տեղի ունեցած միջադեպից հետո ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինն ու Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են միջադեպը և համաձայնել, որ թեև ցավալի է, բայց ուշադրությանը պետք է կենտրոնացված մնա Սիրիայում «ԴԱԻՇ»-ին հաղթելու կարևոր առաքելության վրա։

Աղբյուր՝ azatutyun.am