Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման․ գրում է
Times of Israel-ը:Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, Դանիել Հագարին լրագրողներին ասել է, որ առավոտյան ժամը 6:30-ից ավելի քան 2200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Հագարին հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներթափանցել են ցամաքից, ծովից և օդից:
Նշվում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի միջև տեղի է ունեցել առնվազն յոթ մարտ: