«Հըզբոլլահը» սպառնում է հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան դիրքերի վրա հակամարտությանը ԱՄՆ միջամտության դեպքում. The Times of Israel
«Հըզբոլլահը» սպառնում է հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան դիրքերի վրա, եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը, գրում է The Times of Israel-ը։

«Պաղեստինը Ուկրաինա չէ»,- հայտարարել է լիբանանյան ռազմականացված խմբավորման ներկայացուցիչը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր ռազմանավերը մոտեցրել է Իսրայելի տարածքին: 

«Եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն միջամտի, ապա տարածաշրջանում ԱՄՆ բոլոր դիրքերը կդառնան դիմադրության առանցքի օրինական թիրախ և կենթարկվեն մեր հարձակումներին։ Եվ այդ օրը կարմիր գծեր չեն լինի»,- ասել է ներկայացուցիչը։