ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված գործողություններն արդեն հանգեցրել են համաշխարհային էներգետիկ շուկաների լուրջ ապակայունացման, իսկ դրանց գլխավոր տուժողները դարձել են ԵՄ երկրները։ Այս մասին Զախարովան նշել է ճեպազրույցի ընթացքում։
«Ինչ վերաբերում է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին, ապա այն արդեն իսկ առաջացրել է համաշխարհային էներգետիկ շուկաների լուրջ ապահավասարակշռում։ Այս փուլում ամենաշատը տուժել են հենց Եվրամիության երկրները։ Նրանք իրենք են թուլացրել իրենց էներգետիկ անվտանգությունը՝ Բրյուսելի որոշումներով հրաժարվելով էներգակիրների այլընտրանքային, իսկ նախկինում՝ հիմնական աղբյուրներից, առաջին հերթին՝ ռուսականից»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ձգձգման դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ խորացնելով էներգակիրների համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրները։ Հայտարարության մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։