Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանին կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքի երկրների վրա հարձակումները։ Х-ի իր էջում նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան գործում է միայն պաշտպանական նպատակներով՝ իր սեփական շահերը պաշտպանելու, տարածաշրջանային գործընկերներին աջակցելու և նավիգացիայի ազատությունն ապահովելու համար, և որ երկիրը թիրախ դարձնելն անընդունելի է։
«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և տարածաշրջանը մխրճում
քաոսի մեջ, ինչը լուրջ հետևանքներ կունենա ոչ միայն այսօր, այլև հաջորդող տարիներին։
Սրանից
տուժում է Իրանի և ամբողջ տարածաշրջանի բնակչությունը», - նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է, որ միայն նոր քաղաքական և անվտանգության մոտեցումը կարող է ապահովել խաղաղություն և կայունություն բոլորի համար։ Նա հավելել է, որ այդպիսի ձևաչափը պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք, ինչպես նաև թույլ կտա լուծել սպառնալիքները իր բալիստիկ ծրագրերից և գործողություններից, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և միջազգային անվտանգությունը։
«Անհրաժեշտ է ինչքան հնարավոր է արագ վերականգնել Հորմուզի նեղուցով ազատ անցումը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։