ԵՄ-ն կքննարկի Հորմուզի նեղուցը բաց պահելու համար ձեռնարկվող քայլերը. Կալլաս

Եվրամիությունը կարող է փոխել «Aspides» ծովային առաքելության մանդատը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։


Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը բաց պահելը բխում է Եվրամիության շահերից, և ԵՄ-ում կքննարկեն այն քայլերը, որոնք Միությունը կարող է ձեռնարկել այս կենսական կարևոր ծովային տրանսպորտային երթուղու գործունեությունն ապահովելու համար։


Նշենք, որ «Aspides» առաքելությունը ստեղծվել է Եվրամիության կողմից՝ Կարմիր ծովում անվտանգ նավարկություն ապահովելու համար։